Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովը թուրք պաշտոնակցի՝ Հաքան Ֆիդանի հետ Անկարայում տված համատեղ մամուլի ասուլիսում հայտարարել է. «Ներկայում խաղաղության համաձայնագրի կնքման հիմնական խոչընդոտը մեր երկրներին ներկայացվող տարածքային հավակնություններն են, որոնք շարադրված են Հայաստանի Սահմանադրությունում»:                
 

Պահապան հրեշտակներ

Պահապան հրեշտակներ
11.07.2024 | 01:29

Աստծո կանչը. Ամենօրյա պատգամներ

Հուլիսի 11

Դուք Իմն եք:

Եթե Ես մի անգամ դրել եմ ձեզ վրա Իմ կնիքն ու դրոշմը` Իմ սեփականը դարձնելով, ապա` երկնային զորքերի բազմությունը անհրաժեշտության դեպքում կգա ծառայություն մատուցելու և պաշտպանելու ձեզ:

Մի մոռացեք, որ դուք թագավորի զավակներ եք:

Սովորություն դարձրեք պատկերացնել Իմ հրեշտակներին, որոնք իբրև անտեսանելի թիկնապահներ պատրաստ են ըստ հարկի պաշտպանել ու օգնել ձեզ: Նրանք կամենում և կարողանում են անել ամեն ինչ ձեր բարօրության համար:

Այս զգացումը ունեցեք ձեզ հետ ողջ օրվա ընթացքում:

Երբ այս պատկերացումն ունենաք` ամեն ինչ դեպի լավը կգնա:

Դիտվել է՝ 2197

Մեկնաբանություններ